Ըստ ռուսական «Ռեգնում» գործակալության՝ Թեհրանում հունվարի 18-19-ը տեղի կունենա իրանա-ադրբեջանական համատեղ տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստը:
Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին ընդգծել է Իրանի եւ Ադրբեջանի տնտեսական հարաբերությունների ակտիվացման ու ամրապնդման կարեւորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների եւ երկու կառավարությունների:
Ըստ իրանական ԻՌՆԱ գործակալության, երկու երկրների համատեղ առեւտրա-արդյունաբերական պալատի առաքելության շրջանակներում մոտ ժամանակներս կբացվի իրանական առեւտրի տունը Բաքվում: