Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանե՛ք Էրդողանին» գրությամբ պաստառը պահած չորս անձանց նկատմամբ դատավարություն սկսելու որոշում է ընդունվել:
Բեռնի դատախազությունը 2021-ին պատիժ էր նշանակել տվյալ անձանց համար, սակայն մամուլում «ձախ ակտիվիստներ» ներկայացած պաստառի հեղինակները բողոքարկել են վճիռը, որից հետո դատավարություն անցկացնելու որոշում է կայացվել:
Դատարանը ցուցարարներին մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է «հրապարակային հանցագործության կամ բռնության դրդելու» մեղադրանքով դատապարտել երեքական տարվա ազատազրկման: Այս գործով ավելի վաղ հետաքննություն էր սկսվել նաեւ Ստամբուլի դատախազությունում:
2017-ին Բեռնում կազմակերպված «Ոչ»-ի ցույցում ցուցարարները Թուրքիայի քաղաքացիներին կոչ էին արել դեմ քվեարկելու այն ժամանակ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Հանրահավաքի ժամանակ ցուցարարները պարզել էին ատրճանակը Էրդողանի գլխին պահած պաստառ: Պաստառի հեղինակները վերեւի հատվածում զետեղել էին «Սպանել Էրդողանին», իսկ ստորին հատվածում՝ «Հենց իր զենքով» գրությունները: