Փաշինյանը պատրաստվում է դառնալու Հայաստանի նախագահ։ Հենց այդ նպատակով է նա նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները։ 44-օրյա պատերազմից հետո նա ասել էր, որ պետք է փոխել Սահմանադրությունը եւ վերադառնալ կիսանախագահական համակարգին։ Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին նա փոխեց իր կարծիքը եւ ասաց, որ խորհրդարանական համակարգը պետք է պահպանվի։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է նա դառնում ՀՀ նախագահ, եթե խորհրդարանական համակարգը պետք է պահպանվի։ Բանն այն է, որ նա նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորում, որը պետք է որոշի, թե քաղաքական կառավարման ինչ համակարգ է ընտրում Հայաստանն առաջիկա տարիներին։
Փաշինյանը հիշում է, որ Սերժ Սարգսյանը նույնպես նման մի խորհուրդ (հանձնաժողով) ձեւավորեց, որը կիսանախագահական համակարգը դարձրեց խորհրդարանական, ու Սերժ Սարգսյանն արդյունքում դարձավ վարչապետ ու հեռացավ։ Ընդամենը մեկ շաբաթ մնաց այդ պաշտոնում։ Փաշինյանը նրան ուղղակի դուրս շպրտեց այդ աթոռից, թեեւ բացառված չէ, որ «վարչապետ» Սերժ Սարգսյանը շատ էր ուզում դուրս շպրտվել։
Ի՞նչ է անում Փաշինյանի ձեւավորած սահմանադրական բարեփոխումների խորհուրդը։ Նա որոշակի քննարկումներից հետո որոշում է, որ Հայաստանը պետք է անցնի կիսանախագահական համակարգի։ Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ ամիս առաջ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական համակարգը պետք է պահպանվի։
Մարդը ասել է, բայց չի պարտադրել, չի ճնշել հանձնաժողովին։ Դե իսկ հանձնաժողովն էլ օբյեկտիվորեն որոշել է, որ կառավարման համակարգը պետք է փոխվի։ Ես հանձնաժողովի օբյեկտիվ որոշմանը չեմ կասկածում, ես կասկածում եմ Փաշինյանի մղումին, որ ինքը «սիրում» է կառավարման խորհրդարանական համակարգը։ Փաշինյանը գիտի, որ անցումը կիսանախագահական համակարգին անխուսափելի է, նա ո՛չ միայն գիտի. չէ՞ որ իսկապես ուզում է դառնալ նախագահ՝ իմանալով, որ Հայաստանի համար առողջարար է, եթե խորհրդարանական կառավարումը վերացվի։
Փաշինյանը դա գիտի, բայց «չի ուզում» իր նախաձեռնությամբ համակարգը դարձնել կիսանախագահական, ուզում է, որ դա լինի ի հեճուկս իրեն։ Ու նա հայտարարում է, որ խորհրդարանական համակարգը պետք է պահպանվի՝ իմանալով, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատ որոշելու է անցնել կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգի, բայց ո՛չ խորհրդարանական համակարգի։
Այսպիսով՝ Փաշինյանը դեմոկրատ լինելու մուկնուկատու է խաղում Հայաստանի քաղաքացու հետ, թե խորհուրդը թքած ուներ իր կարծիքի վրա, խորհուրդն իր գործը արեց։
Մինչդեռ խորհուրդը հենց այդպես էլ որոշելու էր, որովհետեւ Հայաստանը պետք է հրաժարվի կառավարման խորհրդարանական համակարգից։ Փաշինյանի ուշքն ու միտքը նախագահ դառնալն է, ու նա դեմ չէ խորհրդարանական համակարգի պահպանմանը՝ պնդելով ցույց տալ, թե ինչպես սահմանադրական բարեփոխումների խորհուրդը իր հետ հաշվի չնստեց ու ընտրեց Հայաստանի կառավարման կիսանախագահական կամ նախագահական մոդելը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: