Հունվարի 21-ին անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ի գրասենյակում:
ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանը նշել է, որ ռուսական կողմի ներկայացուցիչների հետ քննարկվել են 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման համար կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել եւ ճշտվել են անվանացուցակները:
Ըստ նրա` գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար։