Ռուսական «Նորությունների դաշնային գործակալություն»-ը հայտնում է, որ Ստամբուլի համալսարանի վերջերս անցկացրած հարցման համաձայն թուրքերի 40%-ը ժողովրդավարությունը կառավարման լավագույն համակարգն է համարում, մինչդեռ 45,8%-ի կարծիքով լավագույն քաղաքական համակարգը խորհրդարանից կամ որեւէ ընտրություններից զերծ ուժեղ իշխանությունն է:
32%-ի կարծիքով երկիրը պիտի կառավարի կրոնական առաջնորդը, 30%-ը համարում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե կառավարողը լիներ բանակը:
Հարցումն անցկացրած քաղաքագետներից մեկի՝ Իբրահիմ Զեյթինի խոսքով՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք ժողովուրդը բախվում է տագնապի, այլ ոչ թե՝ վախի հետ:
«Վախը մարդկանց գործողության է դրդում, մինչդեռ տագնապը թուլացնում է: Դրանով կարելի է բացատրել երկրի կառավարման հիմնական իրավունքը միանձնյա համակարգին կամ բանակին փոխանցելու պատրաստակամությունը: Ըստ ամենայնի, վերջին տասը տարվա հոգնեցուցիչ իրադարձությունները տառապանք են պատճառել թուրքերին»,- նշել է քաղաքագետը: