ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը 1945-ից ի վեր բախվում է ամենամեծ թվով դաժան հակամարտությունների, միջուկային սպառազինությունների պաշարը գերազանցում է 13 հազարը միավորը՝ տասնամյակի ընթացքում ամենաբարձր մակարդակը:
Գուտերեշը նշել է, որ կորոնավիրուսն իր հերթին շարունակում է տնօրինել մարդկանց կյանքը, ծրագրերն ու հույսերը, անորոշությունն ավելի է մեծացել:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում աճում են անհավասարությունն ու գնաճը, իսկ գերտերությունների միջեւ անվստահությունը հասել է սպառնալից մակարդակի: