Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։
Զրուցակիցները քննարկել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, դրանց թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծմանն ու սահմանազատմանն առնչվող հարցեր:
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը հաշվի առնելով` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները: