Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ իշխանությունները ռուս գործընկերներին խնդրել են չհրապարակել Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան անանուն պաշտոնյան խոստովանել է, որ Մոսկվան, միեւնույնն է, կարող է հրապարակել փաստաթուղթը։
Պաշտոնյան նշել է, որ ամեն դեպքում ռուսական նախաձեռնությանը դիվանագիտական գրավոր պատասխան տալն իմաստ ունի, թեեւ այն չի համապատասխանի Ռուսաստանի պահանջներին։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնեւում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ հաջորդ շաբաթ ամերիկյան կողմը գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ԱՄՆ-ի պատասխանը հրապարակելը ճիշտ կլինի։
ՌԴ արտգործնախարար նշել էր նաեւ, որ ամերիկացի գործընկերը գոհ էր մնացել կարծիքների փոխանակումից, ինչը կօգնի նրանց հաջորդ շաբաթ գրավոր արձագանքելու անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկներին: