Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը հնդկական ինստիտուտներից մեկի համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմի թերակղզին չկա, եւ որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ:
Շյոնբախը նաեւ ասել է, որ Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին, բայց նրա միանալը դաշինքի խելամիտ չէ: Ըստ փոխծովակալի՝ Հնդկաստանը եւ Գերմանիան Ռուսաստանի կարիքն ունեն՝ Չինաստանին դիմակայելու համար:
Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնությանն է միացվել 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած Մայդանի հեղափոխությունից հետո՝ Ղրիմի Հանրապետությունում եւ Սեւաստոպոլում անցկացված հանրաքվեի արդյունքներով: