Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությանը (UNAMA) մտահոգել է երկու աֆղանցի ակտիվիստների անհետացումը։
«ՄԱԿ-ը մտահոգված է երկու աֆղանստանցի կանանց` Թամանա Զարյաբ Պարյանի եւ Փարվանա Իբրահիմհելի անհետացման կապակցությամբ, որոնք, ըստ տեղեկությունների, չորեքշաբթի գիշերը առեւանգվել են իրենց տներից: Հորդորում ենք թալիբներին տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի մասին եւ պաշտպանել բոլորի իրավունքները»,- ասված է UNAMA–ի հայտարարության մեջ։