Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության:
Դիվանագետը նշել է, որ Զելենսկին ցանկացած պահի էլ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարելու նախագահ Պուտինի հետ, սակայն Մոսկվան մերժում է Կիեւի մեկնած ձեռքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման համար նախապատրաստություն չի արվում, կա միայն Ուկրաինային սպառազինության մղելը եւ Կիեւի կողմից մինսկյան համաձայնությունները չկատարելը: