Լիտվական lrytas.lt կայքի տվյալներով՝ Լիտվայի բնակիչը «Eurojackpot» վիճակախաղով 24 միլիոն եվրո է շահել։
Վիճակախաղով խաղարկվող գլխավոր մրցանակն ավելի քան 48 միլիոն եվրո էր, որը կիսել են երկու հաղթողները Գերմանիայից եւ Լիտվայից։ Շահումի հստակ գումարը 24․000․400,10 եվրո է։ Վիճակախաղի կազմակերպիչներից մեկի գլխավոր տնօրենի տեղակալ Դոնաթաս Կազլաուսկասը հաստատել է, որ սա ոչ միայն Լիտվայի համար է խոշոր շահում, այլեւ Բալթյան բոլոր երկրների։
Երջանիկ տոմսը վաճառվել է հունվարի 20-ին Վիլնյուսի «Maxima» խանութների ցանցում։ Մինչ այդ Լիտվայում ռեկորդային շահումը 13 միլիոն եվրո է կազմել։