Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ստրասբուրգում հայտարարել է, որ ԵՄ-ն Վաշինգտոնին ապավինելու փոխարեն ինքնուրույն բանակցություններ պետք է սկսի Ռուսաստանի հետ:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ ռուսական սպառնալիքների վերաբերյալ Կրեմլի հետ ԱՄՆ բանակցությունները բավարար չեն: Ըստ Մակրոնի՝ Եվրոպան նույնպես իր ձայնը պետք է լսելի դարձնի:
Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ ճգնաժամի լուծման շուրջ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի միջեւ քառակողմ բանակցությունները կվերականգնվեն: ԵՄ վեցամսյա նախագահությունը ստանձնած Ֆրանսիայի նախագահը դիմել է Եվրախորհրդարանի անդամներին՝ նշելով, որ ի հեճուկս Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ համակարգված մոտեցման՝ Ռուսաստանի հետ Եվրոպայի երկխոսությունը կենսական անհրաժեշտություն է:
Ըստ ԵՄ պաշտոնյաների՝ Ուկրաինայի հետ սահմանին վերջին ամիսներին ավելի քան 100 հազար զորք կուտակելու պայմաններում անգամ Ռուսաստանին չի հաջողվել տրոհել Արեւմուտքը: Ընդսմին ԵՄ-ն անցած շաբաթ դուրս եկավ ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ ընթացող բանակցություններից: