Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության, Քենիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները, անցյալ տարվա հունիսից հոկտեմբեր, 200 մարդու հետազոտելով, հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացիայի 16 տարատեսակ, որոնք զգալիորեն տարբերվում են «բրիտանական» եւ «հարավաֆրիկյան» հիմնամանրէներից:
Եվս չորսը հայտնաբերվել էին համավարակի սկզբին՝ անցյալ տարվա մարտին:
Քենիական «Nation» պարբերականը գրում է, որ հայտնաբերված բացառիկ տարատեսակն անհանգստացրել է առողջապահության բնագավառի շատ փորձագետների:
Քենիայում COVID-19-ով վարակված 98000 մարդուց մահացել է 1700-ը: