Ադրբեջանը նախօրեին Շուշիում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Արցախի ՆԳՆ ԱԻ պետծառայությունը հայտնել է, որ 2020-ի ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հյուսիսարեւելյան թեւում` Մատաղիսի ուղղությամբ։
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել եւ հաստատվել է 1707 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: