ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում:
Այցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ։ Աշխատանքային այցի շրջանակում Միրզոյանը կայցելի նաեւ Լյուքսեմբուրգի համալսարան: