Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Բրյուսելում հայտարարել է, որ Եվրամիությունը Միացյալ Նահանգների օրինակով մտադիր չէ դեսպանատների աշխատակիցների ընտանիքներին տարհանելու Ուկրաինայից՝ վախենալով այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժումից։ Հանձնակատարը, որ նախօրեին հանդիպել էր ԵՄ արտգործնախարարների հետ, հավելել է, որ այդուհանդերձ, Միացյալ Նահանգների հետ համերաշխ կլինի նման ագրեսիային հակազդելու հարցում։
ԵՄ-ն մտադիր չէ հետեւելու ԱՄՆ օրինակին
նախորդը