Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանի իր ելույթում հայտարարել է, որ ներկա պահին չկա ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ երկիր, որը պատրաստ է մեծ զորակազմ ուղարկելու Ուկրաինա։
Ջոնսոնը նշել է, որ հուզական առումով շատերը համամիտ են Ուկրաինային ակտիվ ֆիզիկական աջակցություն ցուցաբերելու հարցում, բայց ՆԱՏՕ-ի զորքերը դժվար թե իրավիճակի սրման դեպքում ուղղվեն Ուկրաինա, քանի որ Ուկրաինան դաշինքի անդամ չէ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե ՌԴ ագրեսիայի մասին պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ ՌԴ սահմանների մոտ ավելի շատ ՆԱՏՕ-ական ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ-ում էլ նշել էին, որ ռուսական ագրեսիայից Կիեւին պաշտպանելու մասին Արեւմուտքի հայտարարությունները ոչ միայն ծիծաղելի են, այլեւ վտանգավոր։