ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախում մեկ օրվա ընթացքում ապահովել են ավելի քան 400 միավոր ավտոմեքենայի եւ մոտ 1500 մարդու անվտանգ տեղաշարժը։
ԼՂ շփման գծի երկայնքով տեղակայված 27 դիտակետերում եւ Լաչինի միջանցքում զինծառայողները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի եւ հրադադարի պահպանման ռեժիմի մշտադիտարկում են իրականացնում։
ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Կալինինը նշել է, որ խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են սովորական ռեժիմով։ Ըստ նրա՝ հավանական սադրանքներ թույլ չտալու նպատակով ստուգման են ենթակա բոլոր ավտոմեքենաները, անհրաժեշտության դեպքում դրանք նաեւ զննվում են, վերահսկվում է հրադադարի պահպանման ռեժիմը։
Զորախմբի բոլոր դիտակետերը կահավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքի շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար: