Ըստ ՉԺՀ օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի՝ Չինաստանը հունվարի 26-ին ուղեծիր է դուրս բերել L-SAR 01A («Տանցե-1 01А») արբանյակը՝ երկրաբանական ծրագրերի իրականացման, սեյսմիկ ակտիվության դիտարկման եւ տարերային աղետների հետեւանքների կանխման նպատակով:
Մեկնարկն իրականացվել է CZ-4C («Չանչժեն-4-ցե») հրթիռի միջոցով՝ երկրի հյուսիսի Ցզյուցյուան տիեզերակայանից, տեղական ժամանակով 07:44-ին (Երեւանի ժամանակով 03:44-ին): Արբանյակը կօգտագործվի նաեւ անտառային տնտեսության խնդիրների համար:
Արբանյակի շնորհիվ էականորեն կբարձրանա վերահաս կատակլիզմների մասին ժամանակին ազդարարման աշխատանքի մակարդակը, ինչպես նաեւ ազգային պաշարների եւ շրջակա միջավայրի անվտանգության ապահովման արդյունավետությունը:
Պեկինն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաեւ տեխնոլոգիաներ Լուսնի յուրացման համար:
Չինացի գիտնականները միաժամանակ աստղակերպների եւ Մարսի հետազոտման ծրագիր են իրականացնում: Ուղեծրում կառուցվում է ՉԺՀ-ի տիեզերակայանը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2022-ին: Չինաստանը 2021-ին 55 արհեստական արբանյակ է արձակել՝ սահմանելով ազգային ռեկորդ: Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի այդ ցուցանիշով ՉԺՀ-ն անցած 12 ամսում առաջ է անցել ԱՄՆ-ից՝ զբաղեցնելով աշխարհում առաջին տեղը։