CNN-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը զորք չի տեղակայելու Ուկրաինայում։
Ստոլտենբերգը հայտարարել է նաեւ, որ դաշինքն ընթացիկ շաբաթ գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ։
Սպիտակ տան առաջնորդն իր հերթին հավելել է, որ եթե նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժի Ուկրաինա, դա կլինի ամենախոշոր ներխուժումը Երկրորդ աշխարհամարտից ի վեր, եւ որպես հետեւանք դա ահռելի տնտեսական եւ քաղաքական հետեւանքներ կունենա ամբողջ աշխարհի համար:
Ջո Բայդենը նշել է, որ Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման դեպքում ինքը պատրաստ կլինի քննարկել անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
ԱՄՆ նախագահը միաժամանակ վստահեցրել է, որ մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկելու Ուկրաինա։
Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխգործակցության համար։
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Բայդեն-Պուտին շփումների վերաբերյալ նոր որոշում այս պահի դրությամբ չկա։