Իսրայելի կառավարությանը կից խորհրդատվական մարմինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ չորրորդ դեղաչափը ներարկելու նպատակահարմարության մասին:
Ըստ Իսրայելի առողջապահության նախարարության՝ չորրորդ չափաքանակը կարող են ստանալ առնվազն 5 ամիս առաջ խթանիչ երրորդ պատվաստում ստացած կամ կորոնավիրուսով վարակված ու ապաքինված չափահասները։ Չորրորդ չափաքանակով պատվաստվում են 60-ը լրացած կամ տարատեսակ քրոնիկ հիվանդություններ ունեցող եւ ռիսկային խմբի բնակիչները:
Իսրայելցի մասնագետները նշել են, որ պատվաստանյութի չորրորդ չափաքանակը երրորդի համեմատ երկու անգամ հզոր է, իսկ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու հավանականությունը՝ 3-5 անգամ քիչ: