Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ Պեկինի 2022-ի Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է վեց մարզիկ` երեք դահուկավազորդ` Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը, մեկ լեռնադահուկորդ` Հարություն Հարությունյանը, եւ երկու գեղասահորդ` Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։
Հայաստանի դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանը եւ դահուկորդ Միքայել Միքայելյանը։
ՀԱՕԿ-ից հավելել են, որ դա էլ դեռ վերջնական չէ. եթե որեւէ մեկը կորոնավիրուսով վարակվի ու չկարողանա մասնակցել, մասնակիցների ցանկը կփոխվի։
2022-ի Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-20-ը։