Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Արեւմուտքը կառուցողական պատասխան չտա, անտեսի Ռուսաստանի պահանջներն ու շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի։
Լավրովը հավելել է, որ Մոսկվան թույլ չի տա քննարկումներում «թաթախել» անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները։
ՌԴ արտգործնախարարը ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Գերմանիային կոչ է արել ստիպելու Կիեւին կատարելու Մինսկի երկրորդ համաձայնագիրը։
Մինսկի երկրորդ համաձայնագիր — Մինսկի համաձայնությունների կատարման համալիր փաստաթուղթ, որի նպատակը Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության կարգավորումն է։ Համաձայնեցվել է 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում անցկացված գագաթնաժողովում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ «նորմանդական քառյակ» անունը կրող ձեւաչափով։