Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ ամերիկյան մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարներ՝ ի դեմս ԱՄՆ Ազգային խորհրդի արտաքին առեւտրի (NFTC) հարցերով ղեկավար Ջեյք Քոլվինի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ Կոնգրեսին հորդորել են զգուշություն դրսեւորել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում:
NFTC առեւտրի ընկերակցությունը, որը ներառում է Chevron եւ General Electric խոշոր ընկերերությունները, Սպիտակ տանը հորդորել է քննարկել Ռուսաստանում բիզնես գործունեություն ծավալած ընկերություններին իրենց պարտավորությունները կատարել թույլ տալու հնարավորությունը:
NFTC-ն նաեւ հորդորել է որոշակի արտադրանք հանել պատժամիջոցների ցանկից:
Բացի դրանից` էներգետիկական մի քանի ընկերություններ կապվել են անմիջապես ԱՄՆ օրենսդիրների հետ՝ Ռուսաստանում գործարար համաձայնությունները չկատարելու դեպքում իրենց ակտիվները բռնագրավումից ապահովելու միտումով։