«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) ամփոփել է գործունեության 5 տարին: Հիմնադրման օրվանից ի վեր այդ 5 տարում 45 միլիարդ դրամի հատուցում է տրվել 4689 ընտանիքի:
Հիմնադրամը 44-օրյա պատերազմից հետո հատուցում է տրամադրել 3628 զոհված, 112 անհայտ բացակայող, 606 հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների։