ՌԴ արտգործնախարարությունից հայտնել են, որ ԱՄՆ–ը ՌԴ-ին է փոխանցել անվտանգության վերաբերյալ առաջարկների պատասխանը: Փաստաթուղթն անձամբ Ռուսաստանի ԱԳՆ է տարել Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանը:
ԱԳՆ-ի շենքից դուրս գալուց հետո Սալիվանը լուռ նստել է մեքենան ու հեռացել` անպատասխան թողնելով ՌԻԱ Նովոստիի թղթակցի հարցը, թե ինչ նպատակով է եկել ԱԳՆ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների պատասխանը համակարգել է դաշնակիցների եւ Ուկրաինայի հետ։ Նա տեղեկացրել է նաեւ, որ ԱՄՆ պատասխանները փոխանցվել են նաեւ Կոնգրեսին:
«Մենք ստացել են նրանց դիրքորոշումը եւ ընդգրկել մեր պատասխանում»,- նշել է պետքարտուղարը։
Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի, սակայն դեռեւս նախընտրելի ճանապարհ է համարում դիվանագիտությունը։
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ հայտնել է, որ ավելի ուշ ՆԱՏՕ-ն էլ իր փաստաթուղթը կհանձնի Մոսկվային: Դա, ըստ Բլինքենի, նույնպես համապատասխանում է Վաշինգտոնի պատասխանին։