ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել եւ սկսել գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների եւս մեկ սարք: Դա կնպաստի արյունակցական կապի հաստատման միջոցով միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ ստանալուն եւ զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կազմակերպելուն:
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 զինծառայողի մարմին: