Թուրքական «Sabah» օրաթերթը գրում է, որ հունվարի 26-ին նախագահ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին եւ, ի թիվս այլ թեմաների, խոսել Թուրքիայի ներքին եւ արտաքին օրակարգային հարցերից։ Նա անդրադարձել է նաեւ Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամին․
«Ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերն անում ենք։ Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ենք ցանկանում տեսնել։ Առանց այն էլ տարածաշրջանը տեւական անկայունությունից մեծ վնասներ է կրել։ Պատերազմ ու ցավ այլեւս չենք ուզում։ Թուրքիան կարծում է, որ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով՝ առանց ուժի կիրառման։ Ես չեմ ցանկանա, որ Ռուսաստանը զինված հարձակում գործի Ուկրաինայի վրա ու գրավման ճանապարհով առաջ գնա։ Մենք պատրաստակամ ենք հյուրընկալելու երկու երկրների ղեկավարներին ու սկիզբ դնելու խաղաղության գործընթացին։ Հուսամ՝ լարվածությունը նման կետի չի հասնի։ Հարգարժան Պուտինին արդեն հրավիրել ենք Թուրքիա։ Ցանկանում ենք երկկողմանի հանդիպում իրականացնելու ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը