ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Ճապոնիայի կառավարությունը հաստատել է Հայաստանին հատկացվող մոտ 93 հազար դոլարի դրամաշնորհի նախագիծը:
Դրամաշնորհի միջոցով Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումներով, որոնք կնպաստեն կենտրոնում արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման եւ դիտարկման հնարավորությունների բարելավմանը։
Հայկական եւ ճապոնական կողմերի միջեւ ԱՆ-ում տեղի ունեցած պայմանագրի կնքման հանդիսավոր արարողության ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը Ճապոնիայի կառավարության օժանդակությունն ու ճապոնացի գործընկերների աջակցությունը որակել է իբրեւ երկարամյա եւ արդյունավետ համագործակցության եւս մեկ օրինակ։
Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ իրենք լիահույս են, որ այս ծրագրով կնպաստեն Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը։
Ըստ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի՝ պայմանագրով ձեռք կբերվեն հոսքային ցիկլեր, ինչը կնպաստի խնամյալների ճշգրիտ ախտորոշմանն ու բուժման արդյունավետ կազմակերպմանը։