ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակել եւ հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Պաշտպանական գերատեսչությունը հաստատել է, որ հունվարի 27-ին՝ 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում ադրբեջանական կողմը մի քանի անկանոն կրակահերթ է արձակել, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել։