Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ, ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոյա Յուլը հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին՝ 10:00-ին, ԱՄՆ նախաձեռնությամբ գումարվելիք նիստում կքննարկի Ուկրաինայի հարցը:
«Նիստի գումարումը դրական զարգացում է, տեսնենք՝ ինչպիսին կլինի արդյունքը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անպայման պետք է արտահայտվի այս հարցի վերաբերյալ»,- շեշտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել էր, որ առաջիկա հանդիպումը հնարավորություն կընձեռի բացահայտելու Մոսկվայի պահվածքն ու «մեկուսացնելու» Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում։