Ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նկատում է, որ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի ժողովուրդը ապրում էր համընդհանուր երջանկություն, ինչը, սակայն, իռացիոնալ զգացողություն է, ճիշտ այնպես, ինչպես իռացիոնալ է 44-օրյա պատերազմից հետո համընդհանուր դժբախտության զգացողությունը: Ինչպես դուրս գալ մղձավանջից, ինչպես շարունակել ապրել, ինչու հայ ընտրողն անգամ աղետից հետո նախընտրեց Նիկոլ Փաշինյանին: