ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն անհեթեթություն է որակել այն պնդումները, թե Ռուսաստանը սպառնում է Ուկրաինային։ Ըստ նրա՝ ոչ մի սպառնալիք էլ չկա, եւ դրա մասին հայտարարում են հենց իրենք՝ ուկրաինացիները, այդ թվում ՝ պաշտոնատար անձինք: Սակայն Արեւմուտքում այլ կերպ են մտածում։
Պատրուշեւը նշել է, թե ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ սպառնալիք կա, եւ նրանք պատրաստ են պայքարելու՝ Կիեւին զենք տրամադրելով, մինչեւ վերջին ուկրաինացին։
«Նրանց չի հետաքրքրում՝ կողմերից յուրաքանչյուրն ինչ կորուստներ կունենա»,- շեշտել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ըստ ամերիկյան Politico պարբերականի մտավախություն է հայտնել, որ ԱՄՆ-ը միտումնավոր չափազանցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը փորձում է ռուս-ուկրաինական տարաձայնությունները ծառայեցնել ամերիկյան շահերին։