Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի գործերով նախարար Պետեր Սիյարտոն Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, ըստ որի Ադրբեջանի աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարար Սախիլ Բաբաեւի հետ բանակցությունների ընթացքում որոշվել է, որ հունգարական կազմակերպությունները կմասնակցեն պատերազմի ընթացքում ավերված տարածքնրի վերականգնմանը:
Այդ նպատակով հունգարական Eximbank-ում 100 միլիոն դոլարի վարկային գիծ է բացվել:
Բացի դրանից, Հունգարիայի կառավարությունը 25 հազար եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրելու Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման համար: