Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել՝ ավանդի վերադարձի կես տարի ժամկետով: Վերջին փոխանցումն արվել է անցած հինգշաբթի: Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կնքելիք 1 միլիարդ եվրոյի (1,14 միլիարդ դոլար) արժույթի փոխանակման՝ սվոփ համաձայնագրի մասին հայտարարել էր նախորդ շաբաթ:
Թուրքիայի Կենտրոնական բանկը արժույթային պահուստները բալանսավորելու նպատակով վերջերս 28 միլիարդ դոլարի նման համաձայնագրեր է կնքել այլ երկրների Կենտրոնական բանկերի հետ: Թուրքիայի ԿԲ միջազգային պահուստներն անցյալ ամիս 55 միլիարդ դոլարով նվազել են, ինչը վերջին 20 տարում ամենացածր ցուցանիշն է։