ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ եզրափակիչ փուլում են: Համաձայնագրի հասնելու համար կողմերին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել:
«Այժմ ճանապարհի եզրափակիչ հատվածում ենք: Ինչպես արդեն ասել ենք, բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել: Դա ո՛չ կանխագուշակում է, ո՛չ սպառնալիք եւ ո՛չ էլ արհեստականորեն սահմանված ժամկետներ: Դա ընդամենը պահանջ է, որը հասցրել ենք Իրանին եւ «5+1» խմբի բոլոր անդամներին»,- շեշտել է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Թեհրանը պետք է քաղաքական որոշում ընդունի՝ արդյոք ինքը մտադիր է վերադառնալ ԳՀՀԾ-ին: