Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը դարձյալ հեռախոսազրույց են ունեցել:
Կողմերը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակի եւ Ռուսաստանին անվտանգության երաշխիքների տրամադրմանն առնչվող հարցերով: Վլադիմիր Պուտինը ներկայացրել է այդ խնդիրների վերաբերյալ ՌԴ սկզբունքային մոտեցումները։
Զրուցակիցները դիտարկել են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հեռախոսային շփումները: Պուտինի եւ Մակրոնի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել անցած ուրբաթ: