Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում առաջին փուլում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս եւ թուրք զինծառայող: Դրա մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Նա հավելել է, որ հարկ եղած դեպքում մշտադիտարկման կենտրոնը կարող է ընդլայնվել:
Թուրք զինվորականներն արդեն ուղեւորվել են Աղդամ: