Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ժամկետային զինվորական ծառայության զորակոչը 2024 թվականի հունվարի 1-ից չեղյալ հայտարարելու մասին հրամանագիրը: Միաժամանակ նախատեսվում է ավելացնել պայմանագրային զինծառայողների ծառայության ժամկետը։
Զելենսկին կառավարությանը հանձնարարել է ներդնել ռազմական պատրաստության ինտենսիվ համակարգի մոդելը՝ որպես ժամկետային ծառայության անցնելու հնարավոր այլընտրանքային ձեւ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հրամանագիր էր ստորագրել բանակի թվաքանակը 100 հազարով ավելացնելու մասին: Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը երեք տարվա ընթացքում կաճի 100 հազարով, կստեղծվի 20 նոր բրիգադ։ Զելենսկին հայտարարել է, որ կբարձրացնեն զինվորականների աշխատավարձերն ու նրանց կապահովեն բնակարանով։