Ջուլիետա Առուստամյանը ծնվել եւ կյանքի առաջին քառորդն անց է կացրել Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում: 1988-ի նոյեմբերին՝ Կիրովաբադի ջարդերի օրերին ընտանիքով վերադարձել են հայրենի գյուղ՝ Հաթերք, մինչեւ 1993-ը բնակվել Ստեփանակերտում, ապա տեղափոխվել Շուշի: Վերջին 27 տարիները նա ընտանիքի հետ ապրել եւ ստեղծագործել է Շուշիում: 2020-ի հոկտեմբերի 20-ից հետո նա ստիպված է եղել դուրս գալ բերդաքաղաքից: