ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում եւ ոչնչացրել «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշիին:
Հենց Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին է համարվել ԻՊ խմբավորման ամենաբարձրաստիճան առաջնորդը նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահից հետո։
Բայդենն ընդգծել է, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է հաջողությամբ։ Գործողության ընթացքում ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել։
ԱՄՆ նախագահը խոստացել է օրվա ընթացքում մանրամասներ ներկայացնել թեմայի վերաբերյալ։
Ըստ «Ասոշիեյթիդ փրեսի»՝ ավելի քան երկու ժամ տեւած հարձակման հետեւանքով զոհվել է 13 մարդ, որոնց թվում՝ վեց երեխա եւ չորս կին։