ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։
Հայ–թուրքական կարգավորման համար բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14–ին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն առանց նախապայմանների։