Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենի, որպես պետական լեզվի գործածության ապահովման մասին» օրենքն, համաձայն որի սպասարկման ոլորտում բոլորը պարտավոր են շփվել միայն ուկրաիներենով: Ռուսերենով սպասարկվելու դեպքում այժմ պաշտոնապես կարելի է բողոքել. նման խախտման համար տուգանք է նախատեսված։
Այսուհետեւ բոլոր ծառայություն մատուցողները (ոչ միայն առեւտրի ոլորտում) պարտավոր են հաճախորդներին սպասարկել բացառապես պետական լեզվով եւ միայն նրանց անձնական խնդրանքով անցնել այլ լեզվի: Դրա մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել Ուկրաինայի պետական լեզվի պաշտպանության լիազոր Տարաս Կրեմինը:
Նա հավելել է, որ ուկրաինացի սպառողը վերջապես պետական լեզվով սպասարկվելու իրավունք կստանա. լինի դա սուպերմարկետում, թե ռեստորանում, բանկում, թե բենզալցակայանում, կայարանում, թե գրադարանում: