ԱՄՆ դեսանտային զորքերը մեկնել են Արեւելյան Եվրոպա: Լեհաստան է ուղարկվել մոտ 1700 զինծառայող՝ հիմնականում 82-րդ օդադեսանտային դիվիզիայից։ Եվս 300 դեսանտայիններ կտեղակայվեն Գերմանիայում։
ԱՄՆ-ը չորեքշաբթի հայտարարեց, որ ընդհանուր առմամբ մոտ 3000 զինվոր է ուղարկում Լեհաստան եւ Ռումինիա՝ ի պատասխան Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կենտրոնացման:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկացի զինծառայողները շուտով կմեկնեն ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական երկրներ: Դաշինքի «արեւելյան ճակատի» ուժեղացման բարձր պատրաստության վիճակում են 8,5 հազար ամերիկացի զինվորականներ։