ԱՄՆ Պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են երկրից դուրս այլախոհների նկատմամբ ապօրինի բռնաճնշումների մեջ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է անցած տարի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայայի բռնի հայրենադարձության հարցին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համերաշխություն է հայտնում Տիմանովսկայային եւ բոլոր մյուսներին, ովքեր բախվել են քննադատներին լռեցնելու՝ ռեժիմի փորձերին։
Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Բելառուսի ժողովրդին եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին հորդորել է դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, երկխոսել ժողովրդավարական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ եւ անցկացնել ազատ ու արդար ընտրություններ՝ միջազգային վերահսկողության ներքո։