Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում ամերիկյան կողմի հայտարարություններին, ըստ որոնց՝ El País-ում անվտանգության երաշխիքների առաջարկություններին ԱՄՆ պատասխանի հրապարակման հետեւում Ռուսաստանն է կանգնած:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր հերթին կոչ է արել ամերիկյան կողմին հրաժարվելու Մոսկվայի մասին դավադրության տեսություններից եւ կենտրոնանալու աշխատանքի վրա։
«Վաշինգտոնին հորդորում ենք հրաժարվել քարոզչությունից եւ լուրջ աշխատանք տանել եվրոպական անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հաստատել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ իսպանական «El País» պարբերական արտահոսած պատասխանների իսկությունը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը պնդել է, որ Մոսկվան է դիտավորյալ արտահոսք կազմակերպել։