ԵՄ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտնել է, որ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակում Եվրոպական միությունը Ադրբեջանին 2 միլիարդ եվրո է տրամադրել։
Վարխելին միաժամանակ հայտնել է Ադրբեջանում իրականացվող վերականգնման եւ վերակառուցման գործընթացին մասնակցելու՝ Եվրամիության պատրաստակամության մասին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի եւ կապի ոլորտներում։