Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021-ին Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 201 հազար 563 գործարք, որից 56 հազար 44-ը` առքուվաճառքի։ 2020-ին գրանցված 158 հազար 659 գործարքից առքուվաճառքի գործարքը եղել է 46 հազար 159, և 2019-ին` 168 հազար 61 գործարքից՝ 51 հազար 508։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ գործարքների 15,1%-ն առաջնային գրանցումներն են, 18,8%-ը` ժառանգությունները, 5,7%-ը` վարձակալությունը, 12,8-ը` գրավադրումը, 8,5%-ը` սեփականության վերագրանցումները, 1,6%-ը` ապօրինի շինությունների օրանականացումները։
2021-ի գործարքների 48,6%-ն առնչվել է բնակարաններին ու բնակելի տներին, 37,8%-ը` հողին։
Ուշագրավ է, որ պաշտոնական տվյալներով օտարերկրացիները Հայաստանում 2021-ին ձեռք են բերել 1335, վաճառել գրեթե կրկնակի ավելի` 2573 միավոր անշարժ գույք։