Ղազախստանի ներքին գործերի նախարարության քննչական վարչության պետ Սանջար Ադիլովը հայտարարել է, որ Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են հունվարյան անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենք եւ ավելի քան 18 հազար զինամթերք։
Ըստ Ադիլովի՝ անկարգությունների ժամանակ զոհվել է իրավապահ համակարգի 19, վիրավորվել՝ ավելի քան 3 հազար աշխատակից:
«Կան զոհվածներ նաեւ խաղաղ բնակչության շրջանում, բայց սա զանգվածային անկարգությունների արդյունք է, եւ յուրաքանչյուր զոհի համար օբյեկտիվ քննություն է անցկացվում»,- նշել է Ղազախստանի ՆԳՆ ներկայացուցիչը։
Սանջար Ադիլովը հավելել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել եւ թալանվել է 1573 օբյեկտ, այդ թվում՝ խանութներ, գրավատներ, գազալցակայաններ, որսորդական խանութներ եւ այլն։ Հունվարյան անկարգությունների ժամանակ Ղազախստանում վնասված 765 ավտոմեքենաներից 551-ը ոստիկանական են։